Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Իսկ թուրքերը վաղ, թե ուշ լրջորեն պետք է մտածեն հենց իրենց սահմանադրությունը վերանայելու ուղղությամբ

Իսկ թուրքերը վաղ, թե ուշ լրջորեն պետք է մտածեն հենց իրենց սահմանադրությունը վերանայելու ուղղությամբ
14.05.2023 | 19:54

Թուրքերն ավելի ուշադիր են կարդացել մեր Սահմանադրությունը և ոչ միայն։

Նրանք, առիթը պատեհ գնահատելով, կոնկրետ դնում են Սահմանադրությունը համալիր փոխելու խնդիր, առաջին հերթին՝ երազելով հանել բոլոր համազգային արժեքները՝ նախաբանում ամրագրված Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի անկախությունը և այլն։

«Եվ այլն»-ի մեջ են ներառված նաև պետության խորհրդանիշերը, հատկապես՝ զինանշանը, որի նկարագիրը, այդ թվում՝ «ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ» ամրագրված է հենց Սահմանադրությամբ։

Իհարկե, կարելի է Արարատ լեռան հարցը քննարկել այնպիսի խոսույթով, որ հնարավոր չլինի աղերսներ արձանագրել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածով ամրագրված՝ պետական խորհրդանիշերն անարգելու հանցակազմի հետ, բայց ընդհանրապես հարիր չէ այդպիսի հարցերը դարձնել հրապարակախոսական բանավեճի նյութ, դրանք կարող են վերանայվել բացառապես հանրաքվեի միջոցով, եթե իհարկե, երբևէ փորձ արվի այդպիսի հարց դնել հանրաքվեի։

Իսկ թուրքերը վաղ, թե ուշ լրջորեն պետք է մտածեն հենց իրենց սահմանադրությունը վերանայելու ուղղությամբ։ Այդ երկրի սահմանադրության 66-րդ հոդվածում ուղղակի սահմանված է. «Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի՝ թուրք է», և սա այն պետության սահմանադրությունն է, որի իշխանությունը պարբերաբար խոսում է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ ազգությամբ հայերի իրավունքների իբր օրինակելի պաշտպանության մասին...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5025

Մեկնաբանություններ